Մարտի 1-ի ողբերգության հաշվին դիվիդենտներ հավաքողների խաղաքարտերը՝ սպառման եզրին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Մաթևոսյանի նախագահությամբ, մերժել է «Մարտի մեկի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «Քննիչի կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելուն օժանդակելը»։ Հետագայում մեղադրանքը լրացվել էր Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածով ևս՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ» և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով»:
«Մարտի 1-ի գործը բացահայտված է» Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո, սա փչված փուչիկի հերթական պայթեցումն է, որը պարզեցնում է իրականությունն առ այն, որ ինչպես Վահագն Հարությունյանին, այնպես էլ գործով անցնող մյուս նախկին պաշտոնյաների հագով հապշտապ գործելու և ժողովրդի աչքին գործ անելու իմիտացիա ստեղծելու արդյունքում կարվել է իրավաբանորեն սխալ ձևակերպված մեղադրանք, ինչի ապացույցն այն է, որ մինչ օրս որևէ դատավոր և իրավաբան չի կարողանում հաստատել, իսկ դրա արդյունքում մենք ականատես ենք լինում թատրոնի։
Իշխանության գալուց հետո բացառապես Մարտի 1-ի ողբերգության բացահայտման հաշվին դիվիդենտներ շահող իշխանությունն այլևս հայտնվել է կոլապսում․ դատական իշխանությունը հրաժարվում է օրենքի տրամաբանությունից զուրկ որոշումներ կայացնել, որի արդյունքում դատարանը կասեցրեց Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի գործի վարույթն ու այն ուղարկեց Սահամանադրական դատարան՝ նրանց առաջադրված մեղադրանքի սահմանադրականությունը քննելու համար։
Հիշեցնենք, որ սույն պաշտոնյաներն էլ են հանդիասնում Մարտի 1-ի գլխավոր դերակատարներ․ նրանց այս մեղադրանքն առաջադրվեց դարձյալ Փաշինյանի իշխանության ժամանակ։
Մինչև օրս նրանց առաջադրված մեղադրանքն ապացուցված չէ, չկա օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռ, փոխարենը մենք ունենք ՀԱՊԿ-ում կորսված գլխավոր քարտուղարի պաշտոն և այդ պաշտոնում պրոադրբեջանական Ստանիսլավ Զասի առաջադրում։
Մարտի 1-ի գործի բացահայտման այս ներկայացման կուլմինացիան արդեն տեսանելի է դառնում, եթե իհարկե, Փաշինյանը Վահագն Հարությունյանին չկալանավորելու դատարանի այսօրվա որոշումից հետո դատարանների մուտքերն արգելափակելու հերթական հրահանգը չիջեցնի՝ հայտնի վերջաբանով։