«Իմ քայլ»-ի պատգամավոր Նարինե Թուխիկյանը հրաժարվել է մանդատից
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) հայտարարել է, որ վայր է դնում ԱԺ մանդատը: Նա արդեն դիմում է ներկայացրել ԱԺ նախագահությանը:
Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Նա նաև հավելեց, որ եթե մեկշաբաթյա ժամկետում տիկին Խաչատուրյանը հետ չվերցնի դիմումը, նշանակում է, որ պատգամավորը վայր է դնում մանդատը:
Մամուլի որոշ տեղեկությունների համաձայն էլ, Նարինե Խաչատուրյանը նշանակվելու է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ: