Սերխիո Ռամոսը չի հեռանա Մադրիդի «Ռեալ»-ից
Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Սերխիո Ռամոսը մնում է իր ակումբում։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Այդ մասին Սերխիո Ռամոսը հայտնել է թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսին։
Ռամոսը մտափոխվել է և որոշել է իր կարիերան ավարտել Արքայական ակումբում։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սերխիո Ռամոսը ցանկանում է հեռանալ ակումբից, իսկ Մադրիդյան թիմն էլ իր հերթին այդ տրանսֆերից ցանկանում էր ստանալ 100 միլիոն եվրո։