«Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». երևանիցները այս գրություններով պաստառներ են փակցրել Երևանի վարչական շրջաններում (լուսանկարներ)Ադրբեջանը կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի. Աբրահամյան
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով է հանդես եկել Լուիս Մորենո ՕկամպոնՀութիները հայտնել են, որ հարձակվել են իսրայելական նավի վրաՂազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակԻսրայելը տանկեր է տեղափոխում Գազայի հատվածՀենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»Հրդեհ՝ Գառնի գյուղումՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԳյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Ռուբեն ՄելիքյանԱննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՍասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում․ լուծարվելու է սփյուռքի բաժինը․ «Հրապարակ»Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. (լուսանկար) «Ժողովուրդ»Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Հայաստանի Մ-16 հավաքականը ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարում զիջել է Բուլղարիային Բախվել են Mazda-ն ու BMW-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ, չի ունեցել վարորդական իրավունքի վկայական Ֆրանսահայ լրագրողը, ում արգելել են մուտք գործել Հայաստան, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Փաշինյանը ՔՊ-ականներին զեկուցել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տիգրան Աբրահամյանը ՁՊՎ-ում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին Տավուշում զիջումների դեմ խաղաղ հավաքներ են, ոստիկանության կողմից՝ բռնություն ու հետապնդում․ զեկույց Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Աբրահամյան Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է․ «Փաստինֆո» Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Բարեղամ Հարությունյանի հաղթական ապրումները․ 35 ամյա մարզիկը 1-ին անգամ է դուրս գալիս ԵԱ եզրափակիչ (տեսանյութ) Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չպետք է մոռանանք անցյալը, ազգին դարձնում են կով` հորթին կորցրած, բայց արածող․ Արմեն Աշոտյան Անընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը (տեսանյութ) Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե'ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ) Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանն ընտանիքի խնդրանքով դադարեցրել է հացադուլը. մանրամասներ Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ խոսել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներից Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց
ՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել
Ով մինը հանում ա, պտի տրաքի, դուք պատիվ չունե՞ք, մեր արյան ծարա՞վ եք. Կիրանցում լարված է (տեսանյութ) Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Կիրանցում նոր կառուցվող դպրոցը մոտ 170 մետր հեռավորության վրա է լինելու թշնամուց Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Կիրանց-Ոսկեպար հատվածը փակ է․ ՈՒՂԻՂԲագրևանդի փողոցում բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ բախվել է պատին
Հասարակություն

Երկու տեր ունի, մի աստված՝ փողը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, այլևս «նախկին օլիգարխ» Սամվել Ալեքսանյանի կյանքում իրավիճակ է փոխվել. նա բիզնեսմեն է դարձել․․․

Լֆիկ Սամո ու Լֆիկ Բարերար մականուններով հայտնի գործարարը տարիներ շարունակ պնդում էր, թե ինքը գործարար չէ։ Իհարկե, նրան իր բիզնեսը ծածկադմփոց անելու գործում օգնում էր նրա քաղաքական հայրը՝ անձամբ ՀՀԿ նախագահը։ Օդում կախված լուրերի համաձայն էլ՝ Ալեքսանյանը նրա «լավության տակից» յուրովի էր դուրս գալիս ու շարունակում ծաղկեցնել բիզնեսը։ Ասում են՝ նա նույնիսկ հարկերն էր վերապահումներով վճարում, բայց ամեն անգամ Ալեքսանյանին ուղղված թեմատիկ հարցին, վերջինիս պատասխանը նույնն էր․

«Չէ, չէ, ազզ ջան, ես բիզնեսով չեմ զբաղվում: Ազիզ, ես պալիտիկայով եմ զբաղվում: Պալիտիկայից հարց կա՞, տվեք ընձի, չկա՝ մի տվեք»։

Ու միայն այս տարվա մայիսի 28-ին, Առաջին հանրապետությանը նվիրված տոնակատարությանը, «պարզվեց», որ Սամվել Ալեքսանյանն, այնուամենայնիվ, բիզնեսմեն է։ Նա հպարտ հայտարարեց․

«Հիմա արդեն բիզնեսմեն եմ»։

Բայց դա բոլորը չէ․ նա ո՛չ միայն բիզնեսմեն է, այլև ավելի արտոնյալ պայմաններում է, քան նախկին իշխանությունների ժամանակ։

Սամվել Ալեքսանյանն այն նույն օլիգարխ պաշտոնյան է, ում թիկնապահները, էլի մի քանի օլիգարխների թիկնապահների հետ միասին, շարժման օրերին դուբինկաներով ծեծի էին ենթարկում երիտասարդ ակտիվիստներին ու փորձում իրենց «հավատարմությունը» վայրագությամբ ապացուցել նախկին «տերերին»․․․ 

Այդ օրերին նա ինքն էր ոտքերով հարվածել ակտիվիստի հետույքին․․․

Շարժման օրերին կոչ էր արվում նաև այլևս առևտուր չանել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի»-ների ցանցից։ Ավելին՝ նրա ցանցին պատկանող խանութներն ու նույնիսկ աշխատողներն այդ օրերին հազիվ փրկվեցին հեղափոխական ոգով պարուրված ժողովրդի ցասումից և նրանց քար ու փայտից․․․

Ու այս ֆոնին արդեն անմիջապես հարց է ծագում, թե ինչպե՞ս կարող է այսօր Ալեքսանյանն այդքան արտոնյալ լինել․ այդ ինչպե՞ս այդ ցասումն արագ հանդարտվեց։ Այդ ինչի՞ շնորհիվ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ինքն անձամբ դարձավ Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» տեքստիլ խանութների հագուստի անմիջական գովազդող-մոդելը․․․

Եթե դա այդպես չէ, ապա այդ ինչպե՞ս եղավ, որ Ալեքսանյանը, ով մի պահ թվում էր՝ ուր որ է «փախչելու» է երկրից, այսօր արդեն հայտարարում է, թե իր և նոր իշխանության հարաբերությունները «շատ լավ են», ու որ քիչ հարկ է վճարում, քանի որ ավելի շատ բիզնես ունի․․․

Իհարկե, կարելի է հիշել Ալեքսանյանի կողմից արված հայտարարությունը՝ իր և Նիկոլ Փաշինյանի «ախպերության» մասին, բայց պարզվում է՝ այդ հարաբերությունները պարզապես «ախպերական» չեն․․․ Ամենայն հավանականությամբ, Ալեքսանյանը հանդիսանում է միայն որպես մատակարար․ մատակարար՝ բառի բուն իմաստով․․․

Նա ակտիվորեն գումարներ է փոխանցում Աննա Հակոբյանի հիմնադրամին, հագուստով է ապահովում նրանց ու էլի նման մի շարք ծառայություններ մատուցում․․․

Բայց, պարզվում է, Ալեքսանյանի մատակարարի դերը չի սահմանափակվում միայն «թագավորական ընտանիքին» ծառայություններ մատուցելով։

Համացանցում հայտնվել ու «համառորեն» տարածվել է տեսանյութ, որտեղ, որտեղ նախկին պատգամավորը, իրար խառնված ու անհանգստացած, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համար անձրևանոց է բացում ու կես կռացած նրան տալիս այն։

Տեսանյութում երևում է, որ Ավինյանն ինքն էլ երևի զարմացած է իրեն վերապահված վերաբերմունքից։ Բայց այստեղ խնդիրն Ավինյանը չէ, այլ հենց Ալեքսանյանի կարգավիճակը։ Նա փոխել է իր «տերերին», պատրաստ է քծնել ու տարբեր ձևաչափով ծառայություններ մատուցել ոչ միայն ղեկավարներն, այլև նրանց ենթականերին․․․ 

Ի վերջո, ըստ ամենայնի՝ «տերերը» նրան «պահում» են հենց այդ ծառայության համար․․․

NEWSPRESS.am