«Բարսելոնա»-ի մարզիչ Էռնեստո Վալվերդեն այսօր պաշտոնանկ կարվի
Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն կթողնի իր զբաղեցրած պաշտոնը։ Այս մասին տեղեկանում ենք կատալոնական RAC 1 ռադիոկայանի լրագրողից։
Ըստ նրա՝ այսօր պաշտոնապես կհայտարարվի, որ Վալվերդեն թողնում է իր պաշտոնը։
Նշվում է, որ Վալվերդեին փոխարինելու ամենահավանական թեկնածուն բելգիացի Ռոբերտո Մարտինեսն է։