Փհենյանում Ջոն Բոլթոնին անվանել են «պատերազմի ֆանատ»
Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը խիստ քննադատությամբ է հանդես եկել ԱՄՆ-ի նկատմամբ: Նախարարության ներկայացուցիչը Ամերիկայի ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնին անվանել է «պատերազմի ֆանատ», ում գործողություններն ու հայտարարությունները խարխլում են խաղաղությունը:
Նա հավելել է, որ նախկինում հենց Բոլթոնն է Հյուսիսային Կորեան անվանել «չարի կացարան» և բազմիցս պրովոկացիաներ է հրահրել Փհենյանի դեմ:
Պատճառն այն է, որ վերջերս Փհենյանը մի քանի հրթիռ էր փորձարկել և հայտարարել էր, որ դրանք որևէ վտանգ չեն ներկայացնում իր հարևան պետությունների համար, այնինչ Բոլթոնը հայտարարել էր, որ այդ հրթիռների փորձարկումը հակասում է ՆԱՏՕ-ի ընդունած կանոնակարգին: