Մենք չպետք է կորցնենք զգոնությունն ու պառակտվենք․ թշնամին չի սպասի․ Թևան Պողոսյան
Մայիսի 28-ին ընդառաջ Ադրբեջանն ավելի ագրեսիվ է դառնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով անցկացվող զորավարժություններին։ Թևան Պողոսյանը նկատում է, որ ամեն դեպքում չպետք է կորցնել զգոնությունը։
Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա, ըստ քաղաքագետի, այստեղ ոչ մի փոփոխություն չի եղել։
«Ադրբեջանը փորձում է գտնել այլ ուղիներ և այլ կերպաներ, կառուցողական գործընկերոջ դեր է խաղում, բայց դա միայն պաշտոնական գործընթաց է»,- ասաց Պողոսյանը։
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե 2016-ի ապրիլի իրադարձությունների հետաքննության համար խորհրդարանական հանձնաժողով կստեղծվի, Թևան Պողոսյանը նկատեց․ «Թող անեն: Բայց ամենակարևորն այն է, թե արդյոք կլինե՞ն արդյունքներ և ի՞նչ կլինի, երբ կլինեն արդյունքները»։
Քաղաքագետը նշեց նաև, որ արցախցի-հայաստանցի հարաբերությունների հետ կապված հարցեր լուծելու փոխարեն րոպե առաջ պետք է կանխել սահմանային հնարավոր զարգացումները։
«Մինչ մենք այստեղ հարցեր լուծենք, թշնամին չի սպասի: Հետաքննության բոլոր արդյունքները պետք է ծառայեն միասնությանը, այլ ոչ թե պառակտմանը: Միայն միասնության մեջ է հաղթանակը, իսկ պառակտումը տանում է պարտության»,- զգուշացրեց Թևան Պողոսյանը: