Ինձագին պատրաստ է գլխավորել «Յուվենտուս»-ը. Դի Մարցիո
Իտալական «Լացիո»-ի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին նախնական համաձայնություն է տվել գլխավորելու Թուրինի «Յուվենտուս»-ը: Այս մասին տեղեկացնում է իտալացի ճանաչված սպորտային լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:
Նա, մասնավորապես, նշում է, որ թուրինյան ակումբը թիմի գլխավոր մարզչի թեկնածու դիտարկում է իրեն և Մաուրիսիո Սարիին:
Հիշեցնենք, որ Ալեգրիի հեռանալու մասին օրեր առաջ հայտնեց թուրինյան ակումբի պաշտոնական կայքը: