Գարիկ Սարգսյանի երկու տեղակալ ազատվել է պաշտոնից․ Փաշինյանի որոշումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արարատի մարզպետի տեղակալներ Արթուր Մկրտչյանն ու Տիգրան Պարսիլյանն ազատվել են զբաղեցրած պաշտոնից։
Որոշումները վարչապետը ընդունել է՝ ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով։