Թրամփը՝ հղիության արհեստական ընդհատման աղմկահարույց օրինագծի մասին
Արդեն մի քանի օր է, ինչ Ամերիկայի Միացյալ Նահանգների Ալաբամա և Միսսուրի նահանգներում բողոքի ակցիաներ են ընթանում՝ ընդդեմ հղիության արհեստական ընդհատման դեմ օրենքի:
Ըստ նոր օրենքի, արգելվում է հղիության արհեստական ընդհատումը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ վտանգված է մոր կյանքը: Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը, վերջապես իր կարծիքն է արտահայտել հակասական այս օրենքի վերաբերյալ:
Թրամփն ասել է, որ ինքը կյանքի կողմնակիցն է և հղիության արհեստական ընդհատումն ընդունում է միայն այն դեպքում, երբ կինը բռնության հետևանքով է հղիացել:
«Հանուն ընտրության» հասարակական կազմակերպության անդամները, ովքեր կարծում են, որ յուրաքանչյուր կին ինքը պիտի որոշի՝ ընդհատի հղիությունը թե ոչ, մտադիր են օրենքը չեղարկելու համար հայց ներկայացնել դատարան: