Կայծակի հարվածից Չարբախում տրոլեյբուս է այրվել. ուղևորներին տարհանել և հրդեհը մարել են կուրսանտները. Ա. Հովհաննիսյան
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուևքյան իր էջում գրել է.
«Բազմիցս են զինվորականները ապացուցել, որ նաև փրկարարներ են:
Այսօր վաղ առավոտյան կայծակի հարվածից Չարբախում այրվել է 15 համարի տրոլեյբուսը: Մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները հասցրել են ուղևորներին տարհանել և հրդեհը մարել:
Երեք օր առաջ էլ Վ.Սարգսյանի անվան ՌՀ-ի սաները և բուժ ծառայության պետը փրկել էին Զինուժ ծրագրի օպերատորի կյանքը»: