«Ադրբեջանը» տվեց երաշխիքներ, որ Մխիթարյանի անվտանգությունը կապահովվի
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան հավաստիացրել է, որ Հենրիխ Մխիթարյանին ոչիչ չի լինի Բաքվում կայանալիք եզրափակչին։ Այս մասին տեղեկացնում է Armsport.am կայքը։
Ասոցիացիայի քարտուղարը մասնավորապես նշել է, որ Ադրբեջանի պետական մարմինները ՈՒԵՖԱ-յին երաշխիքներ են տվել, որ Մխիթարյանի անվտանգության հետ ոչինչ չի լինի։
Ընդգծենք, որ մինչև երեկ հստակորեն նշվում էր, որ Մխիթարյանը իր թիմի հետ չի մեկնի Բաքու, քանի որ երաշխիքներ չի ստացել, սակայն այս հայտարարությունից հետո միգուցե լոնդոնյան թիմում մտափոխվեն։