Եվրոպական 6 գրանդ ակումբներ ցանկանում են իրենց թիմի ղեկին տեսնել Մասիմիլիանո Ալեգրիին
Իտալացի մասնագետ Մասիմիլիանո Ալեգրիի համար իսկական որս են սկսել Եվրոպական թոփ ակումբները։ Այս մասին տեղեկանում ենք Gazzeta Dello Spoer պարբերականից։
Մի շարք անանուն աղբյուրներ էլ նշում են, որ Ալեգրիին իրենց թիմում են ցանկանում տեսնել «ՊՍԺ»-ն, «Միլան»-ը, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Ինտեր»-ը, «Բավարիա»-ն և «Տոտենհեմ»-ը։
Ընդգծենք, որ այս պահի դրությամբ դեռ չկա հստակ տեղեկություն, թե ո՞ր թիմի ղեկը կստանձնի Ալեգրին։