Մադրիդի «Ռեալ»-ը ցանկանում է գնել Լերոյ Սանեին
«Մանչեսթեր Սիթի»-ի գերմանացի ֆուտբոլիստ Լերոյ Սանեին ցանկանում է գնել Մադրիդի «Ռեալ»-ը: Այս մասին տեղեկանում ենք իսպանական AS սպորտային կայքից:
Սանեն ինքը դժգոհ է Անգլիայում իր կարգավիճակից՝ հատկապես այս տարի, քանի որ Պեպ Գվարդիոլան սկսել է չվստահել Սանեին:
Գերմանացին իր հերթին ժամանակին ակնարկել է, որ Իսպանիայում խաղալը լավ առիթ է ավելի բարձրակարգ դառնալու համար: Դեռևս չի նշվում, թե իսպանական ակումբն ինչ առաջարկ է նախապատրաստում գերմանացու համար: