Մահացել է Լուվրի թանգարանի ապակյա բուրգի ճարտարապետը
Փարիզի Լուվրի թանգարանի հայտնի ապակե բուրգի ստեղծող Յույմին Բեյը 103 տարեկան հասակում մահացել է Նյու Յորքում: Ճարտարապետը ծնվել է Չինաստանում, սակայն 18 տարեկանում տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Բեյն ավելի քան 50 տարբեր շինություններ է նախագծել, որոնցից շատերը տարբեր մրցանակների են արժանացել: Դրանց թվում է Հոնկոնգում Չինական Բանկի աշտարակը, սակայն առավել հայտնի է 1989 թվականին նախագծած «Մեծ Լուվրը»:
Բեյին ապակե բուրգի կառուցման պատվերը տվել էր այն ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանը: