Մայք Պոմպեոն չեղարկել է Մոսկվա այցը
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չեղարկել է Մոսկվա այցը, սակայն հայտարարել է, որ նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կհանդիպի Սոչիում՝ Ռուսաստան կատարելիք այցի շրջանակներում:
Երկուշաբթի առավոտյան պետքարտուղարը մեկնել է Բրյուսել՝ իր եվրոպացի գործընկերների հետ քննարկելու Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, որից անմիջապես հետո կժամանի Ռուսաստան: