«Շերեմետևո»-ում այրված ինքնաթիռի բոլոր զոհերի մարմինները ճանաչվել են
«Շերեմետևո» օդանավակայանում օրեր առաջ այրված Sukhoi Superjet 100 ինքնաթիռում բոլոր զոհվածների մարմինները ճանաչվել են: Այրված մարմինները ճանաչելու համար կատարվել է մոլեկուլյար-գենետիկ անալիզ, ինչն էլ հնարավորություն է տվել պարզել զոհերի ինքնությունը:
Հիշեցնենք, որ Sukhoi Superjet 100 ինքնաթիռը Մոսկվայից Մուրմանսկ թռիչքից րոպեներ հետո վերադարձել էր օդանավակայան, քանի որ կայծակի ուժեղ հարված էր ստացել:
Ինքնաթիռում բռնկված հրդեհի հետևանքով ինքնաթիռում գտնվող 78 անձանցից 41 -ը զոհվել էր: