Այստեղ նույնպես Մեսսին է որոշում․ Վալվերդեի ապագան արգենտինացու ձեռքերում է
Կատալոնական «Բարսելոնա»-յի ղեկավարները չեն շտապում հեռացնել գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին։ Իսպանական AS սպորտային պարբերկանը նշում է, որ ակումբի ղեկավարները դեռ չեն որոշել Վալվերդեի ապագայի հարցը։
Կայքը նշում է, որ թիմի ֆուտբոլիստները ցանկանում են, որ Վալվերդեն մնա, իսկ այս դեպքում որոշիչ կարող է լինել թիմի ավագ Լեոնել Մեսսիի ձայնը։
Հիշեցնենք, որ «Լիվերպուլ»-ից կրած պարտությունից հետո կատալոնական թիմին մոտ կանգնած աղբյուրները արդեն մի քանի օր է՝ գրում են, որ Վալվերդեն միանշանակ կհեռացվի։