«Ես նույնիսկ չգիտեմ ինչպես հասնել Բաքու». Կլոպը զարմանում է, որ Եվրոպա լիգայի եզրափակիչը Բաքվում է լինելու
Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի եզրափակիչների անցկացման վայրի մասին։ Այս մասին տեղեկանում ենք Sky Sports պարբերականից։
Կլոպը Չեմպիոնների լիգայի եզրափակչի անցկացման վայրը՝ Մադրիդը, բարձր է գնահատել, սակայն գերմանացի մասնագետը քննադատել է կազմակերպիչներին, որ Եվրոպալիգայի եզրափակչի անցկացման վայր ընտրվել է հենց Բաքուն։
Կլոպը, մասնավորապես, նշել է․ «Զվարճալի է Եվրոպա լիգայի եզրափակիչն անցկացնել Բաքվում։ Ես նույնիսկ չգիտեմ ինչպես հասնել Բաքու»։
Կլոպը նշել է նաև, որ չգիտի, թե Բաքվում եզրափակիչ անցկացնելու որոշում ընդունողները ինչ են կերել նախաճաշին։
Հավելենք, որ Բաքվում կկայանա Եվրոպա լիգայի խաղարկության «Արսենալ»- «Չելսի» հանդիպումը։
ՈՒԵՖԱ-ն նշել է, որ կաջակցի, որպեսզի Հենրիխ Մխիթարյանը մեկնի Բաքու։