Կցանկանայի գլխավորել «Միլան»-ը. Անդրեյ Շևչենկո
Իտալական «Միլան»-ի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Անդրեյ Շևչենկոն նշել է, որ օրերից մի օր կցանկանար գլխավորել «Միլան»-ը։ Այս մասին տեղեկանում ենք իտալական սպորտային պարբերականներից։
Շևչենկոն հարցազրույցում նշել է, որ միլանյան ակումբն իր մի մասնիկն է և ինքը ցանկանում է օրերից մի օր գլխավորել ակումբը։ Նա նաև բարձր է գնահատել թիմի ներկայիս մարզիչ Ջենարո Գատուզոյի աշխատանքը։
Ընդգծենք, որ Շևչենկոն այս պահին գլխավորում է Ուկրաինայի ազգային հավաքականը։