ՌԴ-ից Հայաստան եկող զենքի գործընթացն առողջ փուլում է. Տոնոյան (տեսանյութ)
«Խնդիրն այն է, որ պետք է գիտակցենք, որ մեր հաղթանակների շնորհիվ է այս խաղաղությունը հաստատվում»: Այսօր, «Հաղթանակի զբոսայգում» կազմակերպված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե բանակում չպետք է լինի զինվոր, որ «մայկա–տրուսիկ» չունենա, նախարարը նկատեց, որ այսօր դրանց որոկաը փոխվել է:
«Այն ժամանակ որոշվել էր, որ միանգամյա օգտագործման լինի ու բավականին մեծ քանակությամբ տրամադրվում էր։ Հիմա որակը բարձրացել է, պետք է լվանան և օգտագործեն»,- նշեց Տոնոյանը։
Նա ինքն՝ անձամբ, Արցախում ծառայող իր որդուն որևէ հագուստ չի ուղարկում՝ ստիպում է, որ նա ինքըլվանա:
Ինչ վերաբերում է ՌԴ-ից զենքի ստացմանը՝ կապված վարկային համաձայնագրի հետ, Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ գործընթացն առողջ փուլում է։