Փա՜ռք ու պատիվ մեր բոլոր հերոսներին. Շնորհավոր Եռատոնը
Մայիսի 9-ը Եռատոն է՝ Մեծ հայրենականում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման օրը:
1945 թվականի մայիսի 9-ն էր, երբ Խորհրդային բանակը մտավ Բեռլին: Ահա հենց այդ օրով նշանավորվեց ֆաշիստական Գերմանիայի դեմ հաղթանակը: Դա խորհրդային ազգերի, այդ թվում հայերի միասնական հաղթանակն էր: Հայրենական պատերազմի ամենատարբեր ռազմաճակատներում կռվել են հարյուրհազարավոր հայեր:
Հայ ազգը տվել է մարշալներ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով, ԽՍՀՄ մեծ ծովակալ Իսակով: Տասնյակ հազարավոր զինվորներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, արժանացել են հերոսի կոչման:
Մայիսի 9-ին հայ ժողովուրդը ոչ միայն հիշում է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը, այլևԱրցախյան պատերազմում զոհված մարտիկներին: 992 թվականին հենց նույն օրը՝ մայիսի 9-ին, հայ մարտիկները հաջողությամբ ավարտին հասցրեցին «Հարսանիք լեռներում» օպերացիան:
Այն սկսվել է մայիսի 8-ի երեկոյան: Ազատագրական գործողություններն իրականացվել են 4 ուղղությունով՝ միաժամանակյա հարձակումներով: Գործողությունների ղեկավարը, ինքնապաշտպանական ուժերի հրամանատարը Արկադի Տեր Թադևոսյանն էր՝ Կոմանդոսը: Մայիսի 9-ի վաղ առավոտյան Շուշին ազատագրված էր: Այդ օր նորանկախ Հայաստանի պատմության մեջ դարձավ փառավոր էջերից մեկը:
Երրորդ տոնը՝ համարվում է Արցախի հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման օր: Արցախում ամեն տարի այն մեծ շուքով նշվում է և հարգանքի տուրք է մատուցվում հայրենիքի ազատության համար իրենց կյանքը նվիրած հայորդիների հիշատակին:
NEWSPRESS.am-ի անձնակազմը, հիմնադիր Արիանա (Արմենուհի) Հովսեփյանի գլխավորությամբ, շնորհավորում է բոլորին:
Փա՜ռք ու պատիվ մեր բոլոր հերոսներին... Շնորհավոր եռատոնը: