Ռիհաննան իր սեքսուալ ներքնազգեստով պայթեցնում է համացանցը, անգամ՝ Քրիս Բրաունին (լուսանկարներ)
29-ամյա Քրիս Բրաունը և 31-ամյա Ռիհաննան իրարից բաժանված են արդեն երկար տարիներ, սակայն ինչպես տեսնում ենք՝ Բրաունը շարունակում է հետևել Ռիհաննային։
Այս մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքից։
Ռիհաննան համացանցում հրապարակել է լուսանկարներ, որոնցում կրում է սեքսուալ ներքնազգեստ։ Լուսանկարների ներքևում Բրաունը, մասնավորապես, գրել է այսպիսի մեկնաբանություն․ «Գնել եմ, որպեսզի պայթեցնեմ համացանցը։ Միշտ ուժեղ, թագուհի՛»։
Հաջորդ մեկնաբանությունում Բրաունը խորհուրդ է տվել Ռիհաննային նոր երգ թողարկել։ Մի շարք մասնագետներ այս մեկնաբանություններից հետո իրենց կարծիքն ավելի ամրապնդեցին այն մասին, որ Բրաունը շարունակում է սիրահարված մնալ Ռիհաննային։