Տակը բան պիտի լինի, որ հնարավոր լինի ինձ զրկել մանդատից․ Ծառուկյան
«Ինձ պատգամավորական մանդատից զրկելու հիմքեր չկան»։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի ՍԴ-ին ուղղված դիմումին։
«Ուրեմն տակը բան պիտի լինի, որ հնարավոր լինի։ Քանի որ բողոքը տրվել ա, պարտավոր են բողոքին ընթացք տալ, լսել և ըստ սահմանադրության որոշում ընդունել»,– նշեց Ծառուկյանը։