Առաջին զորամիավորման զորամասերում շարունակվում են գործնական պարապմունքները. ՊՆ (ֆոտո)
1-ին զորամիավորման զորամասերում շարունակվում են մարտական պատրաստության պլանով նախատեսված գործնական պարապմունքները: Այդ մասին տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից:
Զինծառայողների գործնական հմտությունները զարգացնելու, ռազմական տեխնիկայի տիրապետման մարտավարական-մասնագիտական հմտությունները կատարելագործելու նպատակով հրաձգարանում և տանկարշավարանում անցկացվում են մեքենավարման և կրակային պատրաստության պարապմունքներ: