«Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստը հաստատել է, որ չի պատրաստվում տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»
«Լիվերպուլ»-ի սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ իր «Ռեալ» տեղափոխվելու լուրերը սուտ են: Այս մասին տեղեկանում ենք անգլիական սպորտային կայքերից:
Մանեն, մասնավորապես, նշել է, որ լրագրողները գրում են և ինքը կարդում է այն մասին, որ ամռանը կտեղափոխվի «Ռեալ»: Մանեն բարձր է գնահատել Իսպանիայի առաջնությունն ու նշել, որ ֆուտբոլիստները երազում են խաղալ այդ առաջնությունում:
Ընդգծենք, որ արդեն մի քանի շաբաթ է, որ խոսվում է Մանեի՝ Իսպանիա տեղափոխության մասին: