Քաշքշոց ու ծեծկռտուք՝ Երևանում (տեսանյութ)
Սիլվի Խաչատրյանը Ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես Երևանում՝ ըստ ամենայնի Արշակունյաց պողոտայում, օրը ցերեկով վիճաբանություն ու քաշքշոց սկսվում վարորդների և մի խումբ քաղաքացիների միջև:
Նրանք որոշ ժամանակով խաթարել են երթևեկությունը, մինչ որ Բոգդանի վարորդը նստել է ավտոբուսն ու հեռացել:
«Մի արեք այսպես»,- տեսանյութին կից գրել է օգտատերը: