Շրի-Լանկայում արգելվում է կրել հագուստ, որը կծածկի դեմքը
Շրի-Լանկայում ապրիլի 29-ից արգելվում է այնպիսի հագուստ կրել, որը կխանգարի մարդու ինքնությունը պարզել: Նոր օրենքը ստորագրել է երկրի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան: Մասնավորապես՝ արգելվում է դեմքը ծածկող հագուստ կրել:
Օրենքն ընդունվել է երկրում կայունություն մտցնելու նպատակով, ինչը չի հաջողվում այս ամսին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:
Հիշեցնենք, որ ահաբեկչությունից հետո շուրջ 70 մարդ է ձերբակալվել, որոնց մեծ մասը ահաբեկիչների հարազատներն են:
Ձերբակալությունները շարունակվել են մինչև շաբաթվա ավարտը: