«Մուլտի Վելնեսն» ավելացրել է մարզասրահների թիվը և ստեղծել մարզվելու նոր հնարավորություններ (տեսանյութ)
«Մուլտի Վելնես» մարզաառողջարարական համալիրն իր այցելուներին հերթական անակնկալն է մատուցել:
Տարածաշրջանում լավագույններից մեկը համարվող կենտրոնն ընդլայնել է իր մարզասրահները:
Այսուհետև այստեղ կանցկացվեն ինչպես հարվածային մարտարվեստների, այնպես էլ խմբակային այլ մարզումներ՝ այդ թվում յոգա, անտիգրավիտի, կամբուջապս, զումբա, բոթլպաուեր և նմանատիպ շատ ակտիվ պարապմունքներ:
«Մուլտի Վելնեսի» նոր մարզասրահների բացմանը ներկա են եղել «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր,ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու Արաբական Միացյալ էմիրություններում գործող հանրահայտ «Պրինցես գրուպ» ընկերության սեփականատեր Ադել Արմարզուկին:
Մանրամասները՝ տեսանյութում