Շրի-Լանկայում ձերբակալվել է 3 մարդ․ նրանց մոտ հայտնաբերվել է պայթուցիկ սարք
Շրի-Լանկայի հեռուստաալիքները հաղորդում են, որ Կոլոմբոյում ձերբակալվել է 3 մարդ։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Ձերբակալվածների մոտ եղել է C-4 պայթուցիկ սարք։ Դեռևս հայտնի չէ, թե ովքեր են նրանք։
Հիշեցնենք, որ Շրի-Լանկայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ձերբակալվել է ավելի քան 70 մարդ։
Տեղի իշխանությունները տանում են ուժեղ ծառայություն և փորձում են գտնել բոլոր նրանց, ովքեր կապ ունեն ահաբեկչության հետ։