Ռուս լրագրողին բռնաբարած ու սպանած տղամարդը դատապարտվեց 30 տարի ազատազրկման
Տղամարդը, ով բռնաբարել և դաժանաբար սպանել էր ռուս լրագրող Լյուդմիլա Միրոնովային, դատապարտվել է 30 տարվա ազատազրկման:
Լրագրողի մարմինը նախորդ տարի գտել էին Բուլղարիայի Ռուսե քաղաքի զբոսայգիներից մեկում: Քննությունը ավելի ուշ պարզեց, որ կնոջը բռնաբարել, ծեծել ու այնուհետև խեղդամահ էին արել:
Հետաքննությամբ պարզվեց, որ լրագրողին սպանել է 21-ամյա բուլղարացի երիտասարդ Սեվերին Կրասիմիրովը: Վերջինս փորձել էր փախչել Գերմանիա, որտեղ ապրում էր նրա մայրը, սակայն նրան հայտնաբերել և ձերբակալել էին սահմանին: