Մոսկվա-Երևան ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել․ ուղևորներից մեկը մահացել է
Nordwind Airlines ավիաընկերության՝ Մոսկվա–Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռի թռիչքի ժամանակ ուղևորուհիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն։
Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Դոնի Ռոստովի օդանավակայանում։
Աղբյուրի համաձայն՝ ուղևորուհին եղել է Հայաստանի քաղաքացի, ում չի հաջողվել փրկել։ Նա մահացել է։
Ինքնաթիռում եղել է 176 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։