Կիլիան Մբապեն կմնա ՊՍԺ-ում
Ինչպես տեղեկանում ենք ֆրանսիական սպորտային կայքերից, ֆրանսիական ՊՍԺ-ի առաջատար Կիլիան Մբապեն չի հեռանա ակումբից այս ամռանը: Այս մասին հայտնել է անձամբ ֆրանսիացի ֆուտբոլիստը և նշել. «Ուրախ եմ, որ «Ռեալ»-ը հետաքրքրված է ինձնով, սակայն ես մնում եմ ՊՍԺ-ում»:
Այս քայլով Մբապեն կանխեց բոլոր այն լուրերի տարածումը, որ արքայական ակումբն ու ֆրանսիացի հարձակվողը նախնական համաձայնություն ունեն:
Հավելենք, որ շաբաթներ առաջ խոսվում էր այն մասին, որ Զիդանն անձամբ է հանդիպել Մբապեի հետ և եկել նախնական համաձայնության: