Պայքարի ճամփաները փշոտ ու քարքարոտ են. Դավիթ Սանասարյան
Ինչպես արդեն տեղեկացրել եք, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցրել է. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: ԱԱԾ տարածած հաղորդագրությունից հետո Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.
«Սիրելիներ ջան.
Հանուն Նոր Հայաստանի պայքարը շարունակվում է, չընկրկել, չվհատվել ու շատ կարևոր է, որ մեր գործողությունների հիմքը միմիայն լինի սերը առ հայրենիք։
Միշտ պետք է հիշենք, որ պայքարի ճամփաները փշոտ ու քարքարոտ են, իսկ վերջնական հաղթանակը երբեք հեշտ չի տրվում։
Իմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի։
Մանրամասներրի մասին կխոսեմ հետագայում։
Բոլորիդ սիրող, Նոր ու հզոր Հայաստանի անուղղելի հավատավոր մարտիկ, Ձեր բոլորի խոնարհ, բայց հպարտ ծառա
Դավիթ»: