Դադարեք դահլիճի էս հատվածի համար դասախոսություն կարդալ, թե չէ կհիշեցնենք․ Հրաչյա Հակոբյանը «մատ թափ տվեց» (տեսանյութ)
Երբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորն իր ելույթում նկատեց, որ լավ բան են անում, քանի որ քննարկում են ընդդիմության առաջ քաշած նախագիծը, այն ներկայացնող «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն արձագանքեց, որ դրանով իրենց լավություն չեն անում։
Մանե Թանդիլյանի դիտարկումը թերևս դուր չեկավ իմքայլականներին, կամ նրանք չհասկացան, թե ինչ էր ակնարկում Թանդիլյանը։ Իմքայլական Հրաչյա Հակոբյանը շատ վրդովված արձագանքեց Թանդիլյանին։
«Էդ տրամաբանությամբ ուրեմն մեծամասնությունը բլո՞կ ա դնում ընդդիմության ներկայացրած առաջարկներին։ Դե եթե հիմա լավություն չենք անում, ուրեմն էդ տրամաբանությամբ նաև վատություն չենք անում, երբ որ դեմ ենք քվեարկում, կամ լիագումար նիստ չի մտնում առաջարկը»,- ասաց Հակոբյանը։
Նա նաև «մատ թափ տվեց» ընդդիմության վրա։
«Դադարեք դահլիճի էս հատվածի համար դասախոսություն կարդալ, թե ինչպես աշխատել, այլապես այս հատվածը դասախոսություն կկարդա, թե ինչպես չպետք էր աշխատել մինչև հիմա»,-ասաց Հրաչյա Հակոբյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ մտցնելու մասին օրինագիծը:
Մանրամասները՝ տեսանյութում։