Վերկա Սերդյուչկան ու Կոնչիտա Վյուրսթը ելույթ կունենան այս տարվա «Եվրատեսիլ»-ում
45-ամյա Անդրեյ Դանիլկոն ելույթ կունենա «Եվրատեսիլ 2019» թվականի մրցույթում Վերկա Սերդյուչկայի կերպարում: Այդ մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքից:
Մրցույթի ժամանակ ելույթ կունենա նաև Կոնչիտա Վյուրսթը և «Եվրատեսիլ»-ի այլ աստղեր:
Սերդյուչկան Ուկրաինան ներկայացրել է «Եվրատեսիլ 2007»-ի մրցույթում:
Ընդգծենք, որ այս լուրը մեծ քննադատության ալիք է բարձրացրել շատերի մոտ, ովքեր այստեղ տեսել են ինչ-որ քաղաքական ուղերձներ: