«Երկուշաբթի կխոսեմ». Զարթոնքի գյուղապետն արձագանքել է
Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել: Համենայնդեպս նա այդ մասին հայտարարեց լրագրողների հետ զրույցի ժամանակ: Պարույր Սարգսյանը պատրաստվում է երկուշաբթի օրը հանդես գալ հայտարարությամբ:
«Եթե չարաշահումներ լինեն, ապա ես պատասխան կտամ, ամեն ինչի մասին երկուշաբթի կխոսեմ»,- ասաց Պարույր Սարգսյանը։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Զարթոնքի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել: Համայնքում հնչել են նաև կրակոցներ, որի հետևանքով եղել են վիրավորներ և բերման է ենթակվել զենք կրող գյուղացին:
Ակցիան դադարեցնելու կոչով հանդես է եկել նաև Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը: