Ցուկերբերգի անվտանգության համար նախորդ տարի ծախսվել է 20 միլիոն դոլար
Facebook-ի հիմնադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի անվտանգության ապահովման համար 2018 թվականին ծախսվել է շուրջ 20 միլիոն դոլար: Դա երկու անգամ ավելին է, քան ծախսվել էր 2017 թվականին:
Այդ ամբողջ գումարը, Ցուկերբերգին փոխհատուցում է Facebook-ը, իսկ Ցուկենբերգի աշխատավարձը իր ընկերությունում կազմում է սիմվոլիկ 1 դոլար ամիսը:
Չնայած այն փաստին, որ տարեցտարի ավելանում է Ցուկերբերգի և նրա ընտանիքի անվտանգության համար անհրաժեշտ գումարը, Facebook-ից տեղեկացնում են, որ այդ ծախսերն արդարացված են :