Էկվադորում ձերբակալվել է Ջուլիան Ասանժի գործընկերը
Երեկ Էկվադորում ձերբակալվել է Ջուլիան Ասանժի հետ ենթադրաբար գործակցող անձանցից մեկը: Ըստ տեղի լրատվամիջոցների փոխանցման՝ խոսքը WikiLeaks-ի ծրագրային ապահովմամբ զբաղվողի մասին է:
Human Rights Watch-ը հայտարարել է, որ Ջուլիան Ասանժի հետապնդումը կարող է վտանգավոր նախադեպ դառնալ բոլոր լրատվամիջոցների աշխատակիցների համար:
Ասանժին ազատ արձակելու կոչեր են հնչել Բրազիլիայում, Վենեսուելայում, իսկ Էկվադորի նախկին նախագահը, ով յոթ տարի առաջ Ասանժին թույլատրել էր ապաստանել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, ասել է, որ գործ ունենք երկակի ստանդարտների հետ: