Պոլ Պոգբան կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», եթե...
Ինչպես տեղեկանում ենք անգլիական սպորտային կայքերից, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Պոլ Պոգբան պատրաստ է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», եթե իսպանական ակումբը կատարի ֆրանսիացու մի շարք ցանկություններ:
Ըստ կայքերի՝ Պոգբայի առաջին ցանկությունն այն է, որ ֆրանսիացին թիմում դառնա 3 ամենաբարձր աշխատավարձ ստացող ֆուտբոլիստներից մեկը: Այլ ցանկությունների մասին դեռ մանրամասներ չեն հայտնում:
Նշենք, որ ըստ մի շարք կայքերի՝ այս գործարքում կարող է ներառվել նաև Գարեթ Բեյլը, ով ևս դեմ չէ տեղափոխվել Մանչեսթեր: