Գրավատների և փոխանակման կետերի պետտուրքի բարձրացումը որևէ կապ չունի հարկային բարեփոխումների հետ. Թանդիլյան
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը վստահեցնում է՝ գրավատների և փոխանակման կետերի պետական տուրքի բարձրացումը որևէ առընչություն չունի հարկային բարեփոխումների հետ:
Այդ մասին Թանդիլյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Այդ ոլորտի պատասխանատուն հանդիսանում է կենտրոնական բանկը և անտրամաբանական է ֆինանասական վերահսկողության շրջանակներում ներկայացվող առաջարկը ներկայացնել կառավարության հարկային բարեփոխումների շրջանակներում:
Ոլորտի վերաբերյալ կենտրոնական բանկի մտահոգությունները, լուծման ուղիները միանշանակ անհրաժեշտ է քննարկել և իրականացնել բարեփոխումներ այդ ոլորտներում:
Հետևաբար, առաջարկում եմ կառավարությանը հարկային բարեփոխումների փաթեթից հանել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում ֆինանսական հաստատություններին վերաբերյալ փոփոխությունների մասը և այդ հարցը խորհրդարանում քննարկել որպես կենտրոնական բանկի կողմից առանձին ներկայացվող առաջարկ՝ ոլորտում առկա խնդիրների լուծման համատեքստում»,-գրում է Թանդիլյանը: