Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Հայաստանի Մ-16 հավաքականը ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարում զիջել է Բուլղարիային Բախվել են Mazda-ն ու BMW-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ, չի ունեցել վարորդական իրավունքի վկայական Ֆրանսահայ լրագրողը, ում արգելել են մուտք գործել Հայաստան, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Փաշինյանը ՔՊ-ականներին զեկուցել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տիգրան Աբրահամյանը ՁՊՎ-ում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին Տավուշում զիջումների դեմ խաղաղ հավաքներ են, ոստիկանության կողմից՝ բռնություն ու հետապնդում․ զեկույց Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Աբրահամյան Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է․ «Փաստինֆո» Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Բարեղամ Հարությունյանի հաղթական ապրումները․ 35 ամյա մարզիկը 1-ին անգամ է դուրս գալիս ԵԱ եզրափակիչ (տեսանյութ) Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չպետք է մոռանանք անցյալը, ազգին դարձնում են կով` հորթին կորցրած, բայց արածող․ Արմեն Աշոտյան Անընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը (տեսանյութ) Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե'ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ) Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանն ընտանիքի խնդրանքով դադարեցրել է հացադուլը. մանրամասներ Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ խոսել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներից Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց
ՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել
Ով մինը հանում ա, պտի տրաքի, դուք պատիվ չունե՞ք, մեր արյան ծարա՞վ եք. Կիրանցում լարված է (տեսանյութ) Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Կիրանցում նոր կառուցվող դպրոցը մոտ 170 մետր հեռավորության վրա է լինելու թշնամուց Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Կիրանց-Ոսկեպար հատվածը փակ է․ ՈՒՂԻՂԲագրևանդի փողոցում բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ բախվել է պատին «Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել են լրագրողի հեռախոսը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
Եվրոպան կարող է կործանվել. ՄակրոնԲռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո ԱթայանՈստիկանները տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ անհարգալից վարք են դրսևորել. Աբրահամյան ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայի հակամարտության մեջ. ՊեսկովԿառավարությունը երկարացրել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում (լուսանկարներ)Երևանում մոտոցիկլներ են բախվել․ 22-ամյա մոտոցիկլավար է մահացելԱրտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեին են ներկայացրել Ադրբեջանի հանցագործություններըԲելառուսը զորքեր է մոտեցրել սահմանինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել էՎանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը (տեսանյութ)Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացելՆաիրա Զոհրաբյանը նստեց գետնին․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (տեսանյութ)
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Մեզ թազա տուն պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացունՍուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է. ԱԺԲ

Փաշինյանի մաքսակետային արկածները միայն առիթ էին՝ քաղտեխնոլոգիական մանևր

Նիկոլ Փաշինյանի մաքսակետային արկածները բավական լայնորեն քննարկվում են հասարակության կողմից։ Առհասարակ, վերջին օրերի պառլամենտական հայտնի զարգացումների ֆոնին սպասելի էր, որ Փաշինյանը նման մի «ներկայացում» բեմադրելու է։ Դե զուտ քաղտեխնոլոգիական տեսակետից հասկանալի է, որ նման ներկայացումները միտում ունեն հասարակության ուշադրությունը շեղելու։ Կարելի է ասել՝ դա Փաշինյանին հաջողվեց մասնակի։ Նույնիսկ եթե մաքսակետ մուտք գործելու պահին բոլոր աշխատակիցները շքահանդեսային հագնված ու հավսար-զգաստ վիճակում կանգնած էլ լինեին, դրոշն էլ ոսկեզօծ շրջանակում կախված, միևնույնն է ինչ որ բան ասելու էր, քանի որ նպատակը հենց դա էր՝ ինչ-որ բան ասել, որը հանրային մեծ ռեզոնանս կստանա և կծածկի նախորդ աղմկահարույց դեպքերը, որոնց առնչությամբ արդեն ԵՄ անդամ երկրները, ԵՄ հայաստանյան պատվիրակությունը և ՄԱԿ-ը բավական կոշտ հայտարարություններով հանդես եկել են։

Առհասարակ, եթե ուշադիր ուսումնասիրենք պետությունների ղեկավարների վարքագիծը, մեթոդը, որը կիրառեց Փաշինյանը, բավական օգտագործվում է հատկապես հետսովետական տարածքում։ Ե՛վ Պուտինն է դա կիրառել ու կիրառում, և՛ Նազարբաևն ու Լուկաշենկոն։ Բանն այն է, որ նման անմիջական այսպես ասած՝ ոտքի վրա որոշումները կոնկրետ դեպքի մասով, ներքին սպառման լսարանի մի որոշակի հատվածի վրա, որոնք, որպես կանոն, բավական ցածր քաղաքական գրագիտություն ունեն, սակայն բավական պատկառելի զանգված են կազմում որպես էլեկտորատ, ազդում է և ապահովում գոնե ինչ-որ ժամանակ դրական իմիջ կատարողի կոնկրետ դեպքում՝ պետության ղեկավարի կամ բարձրաստիճան պաշտոնատար անձի համար։

Հիշենք թեկուզ վերջին դեպքը Բելառուսում, երբ կովերի հիգիենիկ վիճակով մտահոգված Լուկաշենկոն շատ ավելի կոշտ գտնվեց, քան Փաշինյանը։ Մյուս կողմից, 98 տոկոսանոց հոմոֆոբիկ Հայաստանում վերջին օրերի իրադարձությունները զգալիորեն հարվածեցին Փաշինյանի հեղինակությանն ու վարկանիշին և հասկանալի է, որ կարիք կար այն գոնե փոքր-ինչ բարելավելու։

Իսկ ինչո՞ւ հենց ՊԵԿ-ը։ Սա էլ իր բացատրությունն ունի։ ՊԵԿ-ը հայաստանյան նոր իշխանությունների համակարգում ամենաքննարկված կառույցն է։ Սկսած սկանդալային պարգևավճարներից՝ մինչև բյուջետային վերջին միլիարդանոց հատկացումները նույն պարգևավճարների մասով, այս կառույցը բերել են հասարակության տեսադաշտի կենտրոն և այն դրել խոշորացույցի տակ։ Ու հասկանալի է, որ պետք է ընտրվեր հենց այս կառույցը որպես քավության նոխազ, որպես նվազ քաղաքականապես գրագետ ընտրողը տեսներ, որ Փաշինյանի ուշադրությունը չի վրիպել խնդրահարույց կառույցից և նա որոշել է կարգուկանոն հաստատել այնտեղ։

Սովորաբար, հետսովետական տարածքում կիրառվում է նաև «բարի թագավորի և չար բոյարների» քաղտեխնոլոգիական մեթոդը, որը առաջիկայում հնարավոր է Փաշինյանը այս ժանրային պահանջներին համապատասխան նոր բեմադրություն կազմակերպի։

NEWSPRESS.am