ԱՄՆ ներքին անվտանգության նախարարը ազատվեց պաշտոնից
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներքին անվտանգության նախարար Կիրսթեն Նիլսենը ազատում է զբաղեցրած պաշտոնը: Նա ստանձնել էր այդ պաշտոնը 2017 թվականի դեկտեմբերից:
Twitter-ի իր էջում Թրամփը Նիլսենից շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար: ԱՄՆ-ում Նիլսենին բազմիցս քննադատել են, քանի որ նա պաշտպանում էր Թրամփի խնդրահարույց որոշումները՝ կապված երկրի ու նրա սահմանների պաշտպանությանը:
Հենց նրա ղեկավարած կառույցն էր պատասխանատու Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման աշխատանքների համար, ինչպես նաև փախստականների ընտանիքների անդամներին միմյանցից բաժանելու դեպքերի համար: