Վարչապետը չհանդիպեց «Սպայկա»-ի աշխատակիցներին. ակցիան շարունակվում է
Վարչապետը չի կարող միջամտել քրեական գործերի ընթացքին: Այդ մասին կառավարության առջև բողոքող «Սպայկա» ընկերության աշխատակիցներին հայտնեց նրանց հետ հանդիպման դուրս եկած վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:
Նա նշեց, որ այդ խոսքերը իրենց է փոխանցել Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ վերջիններս Կենտրոնի դատարանի մոտից երթով եկել էին կառավարության մոտ՝ Փաշինյանին հանդիպելու ակնկալիքով:
Բողոքի ակցիայի մասնակիցներին չբավարարեց այս պատասխանը: Կարեն բաղդասարայանը նկատեց, որ իրենք պահանջում են իրավական դաշտի բոլոր պահանջներին համապատասխան պարոն ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորումը չեղյալ հայտարարել:
«Մեր պահանջն է, որ վարչապետն անձամբ երաշխավորի, որ Դավիթ Ղազարյանն ազատ արձակվի: Մենք խնդրում ենք, որ իր անձնական երաշխիքով դատարանն ազատ արձակի կամ չեղյալ հայտարարի կալանքի որոշումը: Դա է մեր պահանջը»,-ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ իրենք չեն պահանջում դատական գործի միջամտություն:
Նաիրի Սարգսյանը խոստացավ նրանց պահանջը փոխանցել Փաշինյանին: