Չինաստանն ու Ռուսաստանը համատեղ ուղղաթիռ կարտադրեն
Ռուսաստանն ու Չինաստանը պատրաստվում են մոտ ժամանակներում Ми-26
ուղղաթիռի համատեղ արտադրությանը:
Նախնական տվյալներով, ուղղաթիռները կարտադրվեն բացառապես Չինաստանի շուկայի համար: Ми-26 ուղղաթիռը օդ կբարձրանա մինչև 5.5 կիլոմետր և կզարգացնի մինչև 300 կմ/ժ արագություն:
Ուղղաթիռը նախատեսված է բեռների փոխադրման, մարդկանց տեղափոխման և անտառային հրդեհների դեմ պայքարի համար: Նախապես ծրագրավորվել է 200
Ми-26 ուղղաթիռ արտադրել: