Ալժիրի նախագահը հրաժարական տվեց
Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկը պաշտոնապես հայտարարել է նախագահի աթոռը թողնելու մասին: Այդ մասին տեղեկանում ենք BBC կայքից:
Մոտ ժամանակներս երկրի Սահմանադրական խորհուրդը կքննարկի նախագահի հեռանալու որոշումը, որից հետո Ալժիրի խորհրդարանը կքվեարկի երկրի նախագահի ժամանակից շուտ իր աթոռը լքելու վերաբերյալ հարցի շուրջ:
Եթե նախագահի հրաժարականն ընդունվի, նրա պարտականությունները շուրջ երեք ամիս կիրականացնի խորհրդարանի նախագահ Աբդելկադեր Բենսալեհը: Այդ ընթացքում Ալժիրում նոր ընտրություններ կանցկացվեն: Բուտեֆլիկը նախագահի պաշտոնը ստանձնել է 1999 թվականից: