Գեներալ Սամվել Կարապետյանի նման զինվորականի պակասը դեռ շատ ենք զգալու. Արշավիր Ղարամյան
Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Շնորհակալություն Հայրենիքին մատուցած ծառայությունների համար:
Գեներալ Սամվել Կարապետյանի նման օպերատիվ-մարտավարական մտածելակերպով զինվորականի պակասը զինված ուժերում դեռ շատ ենք զգալու՝ հատկապես առաջնագծում լարվածության աճի և աստված մի արասցե մարտական գործողությունների վերսկսման դեպքում։
Ես սա պատահական չեմ ասում։ Սամվելին ճանաչում եմ 1991 թվականից։
Ինքնապաշտպանության ուժերի, այնուհետև՝ Պաշտպանության բանակի կազմում Կենտրոնական պաշտպանական շրջանի հրամանատար Կարապետյանը փայլուն մարտական ուղի է անցել՝ գլխավորել այն գրոհային զորամասը, որին կարելի էր տեսնել ռազմաճակատի բոլոր ուղղություններով։
Սամվելը մեծ վաստակ ունի նաև ապրիլյան մարտական գործողությունների օրերին։
Սկզբում Մարտակերտի, ապա՝ Թալիշի ուղղությամբ իրականացված հակահարձակվողական գործողությունների ժամանակ»։