Ֆելիպե Կոուտինյոն կարող է տեղափոխվել «ՊՍԺ». նրան կանչում է Նեյմարը
Ինչպես տեղեկանում ենք ֆրանսիական սպորտային պարբերականներից, «ՊՍԺ»-ն ցանկանում է գնել կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Ֆելիպե Կոուտինյոյին:
Փարիզյան ակումբին այս հարցում աջակցում է թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարը, ով մոտ հարաբերություններ ունի իր հայրենակցի հետ և բացի այդ էլ ամռանը Կոուտինյոն ցանկանում է փոխել ակումբը:
Ընդգծենք, որ բրազիլացու ծառայություններով հետաքրքրված են նաև Լոնդոնի «Չելսի»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը։