ՀՀԿ-ի ձեռագրով. այժմ էլ բոլոր ճանապարհները տանում են ՔՊ
Այսօրվանից Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը նոր նախագահ ունի։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ձևավորված մրցութային հանձնաժողովը նախագահ ընտրեց Արա Շիրինյանին, որի ընտրությունըեռօրյա ժամկետում պետք է հաստատի ՀՀ վարչապետը։
Այս մրցույթին մասնակցում էր 23 թեկնածու՝ Լևոն Դավթյանը, Համլետ Ղուշչյանը, Հովհաննես Թովմասյանը, Արթուր Բախտամյանը, Սամվել Գաբրիելյանը, Մեսրոպ Մովսեսյանը, Արա Շիրինյանը, Վարդգես Ավետիսյանը, Վահրամ Քոչարյանը, Արամ Սուքիասյանը, Արմեն Մկրտչյանը, Տիգրան Ռշտունին, Արայիկ Մանուկյանը, Տիգրան Հակոբյանը, Իրինա Բարսեղյանը, Մովսես Գասպարյանը, Հարություն Բերբերյանը, Լավրենտի Միրզոյանը, Նունե Էլմասյանը, Թամարա Գևորգյանը, Գագիկ Բունիաթյանը, Կարինե Հակոբյանը և Վլադիմիր Հայրապետյանը:
Այս թեկնածուներից հաղթող դարձավ Արա Շիրինյանը, քանի որ ի տարբերություն մյուս թեկնածուների ինքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:
Ահա այսպես՝ Հանրապետականի ոճով հիմա էլ ՔՊ-ականացնում ենք բոլոր կարևոր պաշտոնները։
Իսկ կա՞ մեկն, ով կասկածում է, որ Արա Շիրինյանի թեկնածությունը կարող է վարչապետը չհաստատել։
Սա այն դեպքերից է, երբ կանգնում ես խոսքի և գործի հսկայական անջրպետի առաջ։