Ո՞վ է ավելի անպատասխանատու՝ «Սանիթե՞քը», թե՞ Հայկ Մարությանը (տեսանյութ)
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի «Ծարավ աղբոյւր» փողոցում աղբն արդեն 5 օր է չի հեռացվում: Ըստ ամենայնի՝ այն կմնա նաև կիրակի օրը, քանի որ այդ օրը «Սանիթեքի» աշխատակիցները «հանգստանում» են:
NEWSPRESS.am-ը բազիցս անդրադարձել է խնդրին, սակայն զրո արձագանք՝ աղբը շարունակում է մնալ և գարշահոտություն տարածել:
Այնպես որ, այս անտարբերության համար դեռ հարց է, թե ով է առաջի պատասխանատուն՝ «Սանիթե՞քը», որը չի հեռացնում աղբը, թե՞ քաղաքապետ Հայկ Մարությանը, ով պատասխանատվության չի ենթարկում «Սանիթեքին»՝ աղբը չհեռացնելու համար: